Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.05.2024

2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա.Արմենակյան փ. 272) տեղի կունենա «Սարյան» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Աշտարակ, Քասախի փ. 4/1) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց 52/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 41217747:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):