Պահոց

Հանրային քննարկման հրավեր

05.02.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024թ. փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում ¥հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավթի փ. 87), տեղի կունենա «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից Էրեբունու վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք, 6/2 հասցեում ձեռնարկվող օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (երրորդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Սեբաստիայի փ. 31/1  հասցեում ¥հեռ. 091-58-66-35):