Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.01.2024

2024թ. փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա.Արմենակյան փ. 272) տեղի կունենա «Նիկա 2006» ՍՊԸ-ի (հասցե՝ Երևան, Սևանի փող. 86/2)՝ «Նորք Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց, 38/9 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ» («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․՝ 011-514-263):