Պահոց

Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ

13.08.2026

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման և 2020 թվականի հունիսի 24-ի հ. 253-Ն որոշման՝ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ փորձագետները (որոնք ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ) հնարավորություն ունեն ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմում՝ ներկայացնելով իրենց դիմումը անդամակցության վերաբերյալ։
Համագործակցության և մասնակցության նպատակով խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք կարող են ներկայացնել դիմում Երևանի քաղաքապետարան՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով համապատասխան ձևաչափը և այն ուղարկելով children.social@yerevan.am էլ. հասցեին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել 011-514-153 հեռախոսահամարով:
 

Դիմումի ձև (ներբեռնել)