Պահոց

Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ

27.05.2024

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12 հունիսի 2012թ. N 51-Ա/1 և ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18 հունիսի 2012թ. N 78-Ա համատեղ հրամանի Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները (հասարակական հիմունքներով սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ) կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ (գրավոր դիմումի ձևով) սույն թվականի հունիսի 10-ը ներառյալ:
Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով լրացված դիմումի ձևը erexaner.soc@yerevan.am էլեկտրոնային հասցեին: 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն՝ 011-514-153, 011-514-210 հեռախոսահամարներով: