Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մոնթե» քաղաքաշինական ծրագրի իրականացման համար ներդրողի ընտրության բաց մրցույթ։
Մրցույթի նպատակն է ընտրել ներդրող, որը նշված տարածքում նախատեսվող կառուցապատման իրավունքը ստանալու նպատակով կներկայացնի լավագույն քաղաքաշինական և ճարտարապետական լուծումներ պարունակող էսքիզային նախագիծ, առավել իրագործելի ներդրումային ծրագիր՝ նշված տարածքում ժամանակակից, կայուն և մարդու համար հարմարավետ բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորման հայեցակարգը ներառյալ տարածքում նախատեսվող մանկապարտեզի ու դպրոցի կառուցման համար, ինչպես նաև կներկայացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ձեռքբերման համար լավագույն ֆինանսական առաջարկը:
Մասնակցության պայմանները՝
Մրցույթին ներկայացված առաջարկների ուսումնասիրությունը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցութային հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք, ներառյալ կոնսորցիումի տեսքով.
մրցութային առաջարկներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից հետո 60 օրվա ընթացքում.
մրցութային առաջարկները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, ով ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական/հավաստագիր.
մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00։
Հասցե՝ ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3, 7-րդ հարկ, 720 աշխատասենյակ։
Փաթեթին ներկայացվող պահանջները՝
Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ, սոսնձված և ներկայացուցչի կողմից ստորագրված ծրարով, (որի մեջ ներառված են նախաորակավորման ծրարը, տեխնիկական առաջարկի ծրարը, ֆինանսական առաջարկի ծրարը) ներկայացնի սույն որոշման 4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմում և կից՝ վերոնշյալ երեք ծրարները, որոնցում ներառված հայտ/առաջարկները պետք է նույնպես լինեն կնքված և ստորագրված ներկայացուցչի կողմից՝ առանց մասնակցին նույնականացնող նշումների:
Մրցութային հայտը ներկայացվում է սույն հրապարակային ծանուցմամբ նշված ժամկետում: Փակ ծրարի, ինչպես նաև դրանում պարունակվող ծրարների վրա չպետք է լինեն որևէ գրառումներ:
Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն երկու կամ ավելի առաջարկներ, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակազրկված և իրավունք չունի շարունակել մրցույթը:
Ծրարի/ծրարների վրա չպետք է լինեն անուն/ներ/ իրավաբանական և/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ (բացառությամբ հայտը ներկայացնող ներկայացուցչի ստորագրության), ինչպես նաև՝ այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում: Սույն պայմանը չպահպանելու դեպքում հայտատուն չի մասնակցի մրցույթին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում՝
evlin.ordoukhanian@yerevan.am
+374 87 830 68, +374 11 514 005, 352:
Այլ պայմաններ՝
Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված առաջարկների գնահատման վերջնարդյունքում մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա Հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։
Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթողը որոշվում է սույն որոշման հ.4հ ավելվածով սահմանված կարգով: Հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:
Որոշմանը ծանոթանալու համար՝ https://www.yerevan.am/hy/mayors-decisions/4804-3/: