ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2016 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում փողոց վերանվանելու մասին:
3. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի վճարումից մասնակի ազատելու մասին։
4. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
5. «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
6. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
7. Երևան համայնքի սեփականության համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
8. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
9. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
11. «Պարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ