Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից:
Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից: Այստեղ հանդես են գալիս Հայաստանի լավագույն դերասանները և ռեժիսորները:
Դրամատիկականը մեր երկրի առաջատար թատրոններից է: Տասնամյակներ շարունակ այստեղ գործունեություն են ծավալել այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են` Է. Վարդանյանը, Լ. Թուխիկյանը, Ի. Ղարիբյանը, Վլադիմիր ու ժասմենա Մսրյանները, Գ. Մանուկյանը,Կ. Երիցյանը, Տ. Ղափլանյանը, Ռ. Քոթանջյանը, Ա. Ութմազյանը, Է. Շահիրյանը, Լ. Շարաֆյանը, Գ. Իգիթյանը, Լ. Կիրակոսյանը, Ռոբերտ և Հրաչյա Հարությունյանները և ուրիշներ, ռեժիսորներ՝ Ա. Խանդիկյանը, Ե. Ղազանչյանը, Ն. Սարգսյանը, նկարիչներ` Վ. Վարդանյանը, Ե. Սոֆրոնովը, Կ. Գրիգորյանը:
1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Սամվելի Խանդիկյանը:
Թատրոնն արժանացել է միջազգային ճանաչման:
Դրամատիկականը խաղացանկային թատրոն է. խաղացանկում կա քսան անուն բեմադրություն` դասական և ժամանակակից դրամատուրգիայից, շեքսպիրականի ամենախոշոր կենտրոնն է:
Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն: Դրամատիկականը հաճախ հանդես է գալիս թատերական արվեստի նոր նախագծերով:
Դրամատիկականը հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների: Ամեն տարի խաղացանկը համալրվում է 2 նոր՝ երեկոյան և մանկական մեկական ներկայացումով:
Հասցե՝ 0009 Երևան, Իսահակյան փողոց 28
Հեռ. +37410 524 703
Կայք՝ www.ydt.am
Էլ. Փոստ՝ ydt@68mail.ru