Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1990-2000թթ. ընդունվել և ոսկե մեդալով ավարտել է Երևանի հ. 179 միջնակարգ դպրոցը:
2000-2004թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը:
2004թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, ավարտել 2006թ.` գերազանցությամբ:
2006-2009թթ. եղել է ՀՀ ԳԱԱ «Քոթանյան»-ի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ:
2009թ. ապրիլի 28-ին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2010-2011թթ. Ջորջ Մարշալի անվան եվրոպական անվտանգության հետազոտությունների կենտրոնում մասնակցել է «Առաջնորդների պատրաստման» դասընթացներին: Նույն կենտրոնում հեղինակել է գիտական աշխատանք՝ «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության գրավական» թեմայով (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա):
2011թ. մասնակցել է Ռազմածովային ազգային ակադեմիայի «Ռազմաբյուջետային պլանավորման» դասընթացներին (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ, Մոնթերեյ քաղաք):
2014թ. ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ:
2015թ. Ջորջ Մարշալի անվան եվրոպական անվտանգության հետազոտությունների կենտրոնում մասնակցել է «Ահաբեկչության դեմ պայքար» դասընթացներին (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա):
2004թ. ընդունվել է աշխատանքի «Անի» ԲԲԸ-ում՝ որպես տնտեսագետ:
2005թ. նշանակվել է «Անի» ԲԲԸ-ի մատակարարման բաժնի պետ:
2006-2009թթ. եղել է «Մեսրոպ Մանուկյան» ԱՁ-ի տնօրենը:
2008 թվականից ԵԿՄ անդամ է:
2010-2020թթ. դասավանդել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում
2010-2017թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների օգնական:
2013-2018թթ. եղել է «Երկրապահ կամավորական միության» վարչության անդամ:
2017-2018թթ. եղել է ԱԺ նախագահի ռեֆերենտը:
2017-2018թթ. եղել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:
2017-2019թթ. եղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2018 թվականից «Անի» ԲԲԸ-ի փոխտնօրենն է:
2020 թվականից «Անի» ԲԲԸ-ի ֆինանսական գծով տնօրենն է:
2013թ. հունվարի 28-ին պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է կրտսեր լեյտենանտի զինվորական կոչում:
2016թ. ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 2-ից մասնակցել է կամավորության սկզբունքով:
Պարգևատրվել է ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով (2016թ), ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով (2017թ.), ՀՀ ԱԺ պատվոգրով ( 2016թ.), ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով, «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալով, «Եռասերունդ երկրապահ» հուշամեդալով, «ԵԿՄ 5-րդ բրիգադ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով:
Գիտական 7 հոդվածի և մեկ գրքի համահեղինակ է:
Անկուսակցական է:
2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու հերթական ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ: