Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսով, որը ժամանակին իր բնույթով միակն էր տարածաշրջանում:
Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևանի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին: Երևանի զբոսաշրջային երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ 17.09.2011թ.: Երևանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում 2018 թվականին «Երևան Սիթի Տուր»-ը հանդես է եկել «Եկե՛ք տոնենք միասին» կարգախոսով: 2019թ.-ին այն հանդես է գալիս «Բացահայտիր Երևանը» կարգախոսով: «Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:
Այս տարիների ընթացքում տուրիզմի բաժինը իրականացրել է սոցիալական նշանակություն ունեցող մի շարք միջոցառումներ և ծրագրեր, համագործակցել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կառույցների, դպրոցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող միությունների հետ՝ «Յուրօրինակ անակնկալ՝ առաջին դասարանցիների համար», «Մշակութային շրջայց», «Զբոսանք զինծառայողների համար», «Իմ ջերմ ու բարի քաղաք», «Մեր երգերը և մենք», «Բացահայտենք Երևանը», «Ֆինանսական շրջագայություն», «Երևան սիթի տուր»-ը՝ մայրաքաղաքի տարեցներին», « «Երևան Սիթի Տուր»-ը` բոլորի համար» և այլն:
Կարևորելով նմանատիպ ծրագրերի սոցիալական բաղադրիչը` Երևանի քաղաքապետարանը ձգտում է իր նպաստը բերել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների հանրությանն ինտեգրվելուն:
Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուրը, անկախ սոցիալական պայմաններից, պետք է հնարավորինս ընդգրկված լինի իր համայնքում, ճանաչի և սիրի իր քաղաքը, ինչը, անկասկած, կնպաստի ներդաշնակ և ներառական հասարակության կայացման գործին։
2017 թվականին «Արմենիա Տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։
Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է նախնական պատվերներով:
- Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ
- Երթուղին ապահովված է ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն)
- Ավտոբուսները մատչելի են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց (հաշմանդամներ) համար
- Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi
- Երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ և բուկլետներ
- Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից:
Տոմսի արժեքը՝
• մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար
• 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
• ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
• մեծահասակներ՝ 3000 դրամ (ՀՀ քաղաքացիներ)
• զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ
• սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ):
Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին:
Հասցե՝ ք. Երևան, Արգիշտիի 1
Հեռ.՝ (011 ) 514-230
Էլ. փոստ՝ tourism@yerevan.am