Քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում կամ հերթագրվել www.yerevan.am պաշտոնական կայքի առցանց հարթակում:
Ընդունելությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
երկուշաբթի
ժամը 14:00-16:00-ն կոմունալ տնտեսության վարչություն (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն անշարժ գույքի կառավարման վարչություն (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00 ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),
երեքշաբթի
ժամը 14:00-16:00-ն հանրակրթության, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն շինարարության և բարեկարգման վարչություն (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00-ն տրանսպորտի վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),
չորեքշաբթի
ժամը 14:00-16:00-ն մշակույթի և տուրիզմի, բնապահպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00-ն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),
հինգշաբթի
ժամը 14:00-16:00-ն արտաքին ձևավորման և գովազդի վարչություն (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն առողջապահության վարչություն (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00-ն առևտրի և ծառայությունների վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3),
ուրբաթ
ժամը 14:00-16:00-ն իրավաբանական վարչություն (Արգիշտիի փ. 1),
16:00-18:00-ն աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ (Արգիշտիի փ. 1),
14:00-16:00-ն հասարակական կարգի պահպանության ծառայություն (Փ.Բուզանդի փ. 1/3):
Ուշադրություն. ընդունելությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնց դիմումները.
ա. մերժվել են ակնհայտ հիմնավոր պատճառներով,
բ. հիմքում պարունակում են սպառնալիք կամ որևէ անձին ուղղված վիրավորանք,
գ. ներկայացվել են սահմանված ժամկետների և պահանջների խախտմամբ,
դ. արդեն իսկ քննարկվել են ընդունելությանը և գործը չի վերանայվել:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 1216-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ