Հավելված
Երևանի քաղաքապետի
2023թ. հուլիսի 26-ի
հ. 2204-Ա որոշման
«Հավելված հ.21
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշման»
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
I Ընդհանուր դրույթներ
1.Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ՝ Քարտուղարություն) հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2.Քարտուղարության աշխատանքները համակարգվում են Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից:
3.Քարտուղարությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրու-թյամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4.Քարտուղարության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:
5. Քարտուղարությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք:
II Քարտուղարության գործունեության նպատակը և
խնդիրները
6. Քարտուղարության նպատակներն ու խնդիրներն են.
1) Քաղաքապետարանում գործավարության միասնական և փոխկապակցված շարժի ապահովումը,
2) Քաղաքապետարան մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողության սահմանումը, կատարողական կարգապահության նկատմամբ հսկողության ապահովումը,
3) արխիվային գործի կազմակերպումն ու վարումը,
4) քաղաքացիական ակտերի կացության գրանցման սպասարկման գրասենյակների համակարգումը:
III Քարտուղարության գործառույթները
7. Քարտուղարութան գործառույթներն են՝
1) Քարտուղարության գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերի կազմումը,
2) Քարտուղարության գործառույթներին ուղղված Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարման ապահովումը,
3) ներքին գործավարության կարգի պահանջների խախտման փաստերի մասին Երևանի քաղաքապետին տեղակացումը, առաջարկությունների ներկայացումը,
4) Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին առաջարկությունների ներկայացնումը,
5) Քաղաքապետարանում և Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, քաղաքային ենթակայության կազմակերպություններում գործավարության ճիշտ կազմակերպման և գործավարական միասնական համակարգի իրականացման ուղղությամբ հսկողության իրականացումը,
6) Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգով Քարտուղարությանը վերապահված պահանջների կատարումը,
7) Քաղաքապետարան մուտքագրված փաստաթղթերի առնչությամբ տրված հանձնարարականների կատարման, կատարողական կարգապահության, փաստաթղթաշրջանառության գործընթացների, քաղաքացիների և իրավաբանական անձանց տրված պատասխանների հիմնավորվածության նկատմամբ հսկողությունը,
8) Քաղաքապետարան դիմումների մուտքագրման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչներին խորհրդատվության տրամադրումը,
9) Քաղաքապետարանի ղեկավարությանը հասցեագրված քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առձեռն Քարտուղարություն մուտքագրման ներկայացվող դիմումների, գրությունների և դրանց քննարկման ու ընթացք տալու համար անհրաժեշտ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրություն,
10) Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվող որոշումների, կարգադրությունների և Երևանի քաղաքապետի կողմից ստորագրման ենթակա գրությունների նախագծերի սրբագրում,
11) Երևանի քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների առաքումը՝ ըստ կատարողների,
12) Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետի տեղակալների և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մոտ քաղաքացիների ընդունելության նախապատրաստումը,
13) արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, արխիվացումն ու պահպանումը, փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը,
14) համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության՝ «Արխիվային գործի մասին» օրենքի պահանջներին համապատասխան,
15) Քարտուղարության զանգերի աջակցման և սպասարկման բաժնի հեռախոսահամարներով, սոցիալական կայքերով և էլեկտրոնային հարթակներով քաղաքացիներից ստացված տարաբնույթ տեղեկությունների, առաջարկությունների, մտահոգությունների, պահանջների ու բողոքների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման, կատարողական կարգապահության, փաստաթղթաշրջանառության գործընթացների նկատմամբ հսկողության իրականացնում,
16) Երևանի քաղաքապետի որոշումներից բխող այլ ածանցյալ փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ հսկողության իրականացնում:
IV Քարտուղարության կառուցվածքը և աշխատանքի կազմակերպումը
8. Քարտուղարության կառուցվածքը և հաստիքները սահմանում է Երևանի ավագանին:
9. Քարտուղարության կազմում գործում են 4 բաժիններ՝
1) ընդհանուր,
2) քաղաքացիների սպասարկման,
3) արխիվային գործի վարման,
4) զանգերի սպասարկման և աջակցման:
10. Քարտուղարության պետին և աշխատակիցներին աշխատանքի է նշանակում կամ աշխատանքից ազատում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
11. Քարտուղարության գործունեությունը ղեկավարում է Քարտուղարության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
12. Քարտուղարության պետի, Քարտուղարության պետի տեղակալների, Քարտուղարության բաժինների պետերի, Քարտուղարության բաժինների մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Քարտուղարության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
14. Քարտուղարության պետը՝
1) Քարտուղարությունում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է քարտուղարության աշխատանքները և դրա համար կրում է պատասխանատվություն,
2) ապահովում է Քարտուղարության իրավասությանը վերաբերող Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների, Քարտուղարության աշխատանքները համակարգող Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների կատարումը,
3) Քարտուղարության գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով կատարում է քաղաքապետի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,
4) կազմակերպում է Քարտուղարության աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ Քարտուղարության բաժինների պետերին, մասնագետներին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
5) ստորագրում է Քարտուղարության կողմից տրվող փաստաթղթերը,
6) իրականացնում է Քարտուղարության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
15. Քարտուղարության պետի տեղակալները՝
1) համակարգում են Քարտուղարության բաժինների աշխատանքները, որի համար կրում են պատասխանատվություն,
2) իրենց իրավասության շրջանակներում տալիս են հանձնարարականներ Քարտուղարության աշխատողներին և վերահսկում են դրանց ժամանակին ու պատշաճ որակով կատարումը,
3) Քարտուղարության պետին առաջարկություններ են ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով, աշխատակազմի և Քարտուղարության կանոնադրություններով նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ,
4) Քարտուղարության պետի հանձնարարությամբ իրականացնում են քարտուղարության կանոնադրական խնդիրներին առնչվող գործառնություններ:
16. Քարտուղարության բաժինների պետերը՝
1) բաժիններում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում են բաժինների աշխատանքները, որի համար կրում են պատասխանատվություն,
2) Քարտուղարության պետին ներկայացնում են առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում են բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը,
3) իրականացնում են Բաժնի աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
17. Քարտուղարության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու պաշտոնական պարտականությունները: