2024-2025 թթ. ընթացիկ գործունեություն
Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրները լուծելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատանքները կազմակերպվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի, Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության նախարարների որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ իրավական ակտերի համաձայն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն է իրականացվում շուրջ 26 800 երեխայի համար: Նրանց ուսումնադաստիարակչական գործընթացին մասնակցում է շուրջ 4 600 աշխատակից:
Երևանի մանկապարտեզներում երեխաների հերթագրման համար գործում է mankapartez.yerevan.am կայքը։
2024-2025 ուսումնական տարում Երևանի հիմնական դպրոցներում (հհ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151, 167) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բացվել է 9 նախակրթարան:
Ներկայում Երևանի ենթակայության 20 դպրոցում գործում են նախակրթարաններ, ուր հաճախում է շուրջ 279 երեխա:
Հ/հ |
Դպրոցի համարը |
Երեխաների թիվը |
1 |
1 |
4 |
2 |
13 |
8 |
3 |
20 |
8 |
4 |
21 |
8 |
5 |
31 |
11 |
6 |
59 |
6 |
7 |
60 |
26 |
8 |
66 |
21 |
9 |
80 |
20 |
10 |
88 |
8 |
11 |
98 |
19 |
12 |
99 |
8 |
13 |
110 |
9 |
14 |
123 |
12 |
15 |
146 |
24 |
16 |
151 |
5 |
17 |
167 |
15 |
18 |
175 |
25 |
19 |
186 |
12 |
20 |
196 |
30 |
Ընդամենը՝ |
279 |
Համակարգվել և իրականացվել է.
- Հիմնական գույքի, մարզական խաղերի, զարգացնող խաղերի, դիդակտիկ պարագաների բաշխման և փաստաթղթաշրջանառության գործընթացը:
- «Մանկապարտեզ» կառավարման համակարգում հաշվառված երեխաների հերթագրումը և ընդունելությունը:
- Մանկապարտեզներում տարիքային խմբերի ձևավորումը:
- Մանկապարտեզների կառուցահատվածներում սանիտարական նորմերի և կանոնների պահանջների ապահովման գործընթացը:
- Ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
- Մանկապարտեզների սննդակարգում ներառված սննդատեսակի ցանկի ապահովման գործընթացը:
- Երեխաներին տրվող սննդի որակի, պիտանելիության ժամկետների, պահպանման պայմանների, ինչպես նաև սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ապահովման գործընթացը:
- Երևանի մանկապարտեզների բուժկետերի, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաների առկայության ապահովումը:
- Երեխաների օրվա կարգացույցի պահպանման գործընթացը:
- Պարապմունքների բաշխման ժամանակացույցի պահանջները:
- Բաց պարապմունքների կազմակերպումը և այլն:
Հիմնանորոգում
2022թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել հ.հ 112,82,86,127,58,144,146 մանկապարտեզները:
2023թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել հհ. 15,47,48,50,81,63,71,143,109,110 մանկապարտեզները:
2024թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել հ. 22, 23, 44, 61 մանկապարտեզները:
Ներկայում հիմնանորոգվում են հհ. 1,41,74,77,95,105,135,137,138,140,147,161 մանկապարտեզները:
Վերապատրաստում
- Երևանի մանկապարտեզների տնօրենների և մանկավարժական անձնակազմերի համար կազմակերպվել է վերապատրաստման գործընթաց՝ «Աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներում անձնակազմի և երեխաների պաշտպանության արագ և արդյունավետ կազմակերպման» թեմայով:
- Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ Երևանի հհ.36,58,97,104,139,5,26 մանկապարտեզներում ներդրվել է «Անվտանգ երթևեկության կանոններ» թեմայով փորձնական ծրագիրը, բոլոր մանկավարժական անձնակազմը անցել է համապատասխան վերապատրաստման գործընթացը:
- Երևանի քաղաքապետարանը Եվրոպական միության համաֆինանսավորման և համագործակցության շրջանակում իրականացրել է իրազեկման արշավ «Նախադպրոցական հաստատությունները կրթում են փոքր երեխաներին թափոնների կանխարգելման և վերամշակման մասին»՝ մանկապարտեզների մեթոդիստների և «Ավագ» տարիքային խմբի դաստիարակների համար: Նշյալ ծրագրի շրջանակում մանկապարտեզներին տրամադրվել են զարգացնող խաղեր:
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի թիվ 16-Ն հրամանի պահանջի համապատասխան Երևանի հհ.5, 42, 107, 119 մսուր-մանկապարտեզների դաստիարակները ստացել են տարակարգ:
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թվականի հուլիսի 25-ի հ. 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» համաձայն՝ մանկապարտեզների մանկավարժական աշխատողները անցել է պարտադիր վերապատրաստումներ.
- 2022-2023 ուստարում՝ 280 մանկավարժական աշխատող,
- 2023-2024 ուստարում՝ 299 մանկավարժական աշխատող: Գործընթացը շարունակական է:
- ՀՀ Կառավարության 13.05.2021թ. հ.744-Ն «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ նոր չափորոշչային պահանջներն ապահովելու նպատակով մանկապարտեզների մանկավարժական աշխատողները անցել են վերապատրաստումներ.
- 2022-2023 ուստարում՝ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն:
- 2023-2024 ուստարում՝ 60 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Գործընթացը շարունակական է:
2024 - 2025 ուստարում «Կրտսեր 1» տարիքային խմբեր ձևավորվել են ներքոնշյալ մանկապարտեզներում.
հ |
Վարչական շրջան |
Մանկապարտեզի համար |
1 |
Աջափնյակ |
h.h. 35, 39-2 խումբ, 44 - 3 խումբ, 45,48, 49-2 խումբ, 50 |
2 |
Ավան |
հ.հ․ 54,55,56,57 |
3 |
Արաբկիր |
հ.հ. 22,23,25,27,28,29,31,34 |
4 |
Դավթաշեն |
հ.h. 58 |
5 |
Կենտրոն |
հ.հ. 7,11,13,14,16,17,18 |
6 |
Էրեբունի |
հ.հ. 64,67 |
7 |
Նորք-Մարաշ |
h.h. 121,122 |
8 |
Նոր Նորք |
հ.հ. 98,99,100,101-2 խումբ,102, 103-2 խումբ,104- 2 խումբ, h.h.106,107,108,109- 2 խումբ,110,111, 112, 113, 114, 116-2 խումբ, 117,118,119,120 |
9 |
Շենգավիթ |
հ.հ. 126,127,129,132,141,142,143,145 |
10 |
Նուբարաշեն |
- |
11 |
Մալաթիա-Սեբաստիա |
հ.հ. 76` 4 խումբ,78,79,80,82- 2 խումբ,84-2 խումբ, 85, 86- 2 խումբ,87,89,90,97 |
12 |
Քանաքեռ-Զեյթուն |
հ.հ. 149,153,156,162 |
Ընդամենը՝ |
92 խումբ |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների 2024-2025 ուստարվա գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը:
Հիմք՝ ՀՀ կառավարության 13.05.2021թ. հ.764-Ն որոշում:
Աջափնյակ վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Ավան վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Արաբկիր վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Դավթաշեն վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Էրեբունի վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Կենտրոն վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Նոր Նորք վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Նորք-Մարաշ վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ
Նուբարաշեն վարչական շրջանի մսուր-մանկապարտեզներ