Շարունակվում են մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները

31.03.2017

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում մուրացիկների հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները: 

Մարտի ընթացքում Երևանում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 1 անձ, որը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան: Երևույթը կանխարգելելու նպատակով նախկինում հայտնաբերված անձանց հետ վարչական շրջանների աշխատակազմերը տանում են բացատրական աշխատանքներ, նրանց տրամադրվում է սոցիալական աջակցություն:
Մարտ ամսվա ընթացքում անչափահաս նոր մուրացիկներ չեն հայտնաբերվել: Վարքային խնդիրներ ունեցող երեխաների կողմից մուրացիկության և թափառաշրջության երևույթները կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվում են այցեր հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին