Օդապարիկով թռիչք՝ հատուկ կանանց տոնի առթիվ

08.03.2015

Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ցանկություն հայտնած բոլոր կանայք և աղջիկները օդապարիկով անվճար թռիչքի հնարավորություն են ստացել: Օրվա հոբելյարներին ևս մեկ նվեր է մատուցվել. վայրէջքից հետո քաղաքապետի շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվել նրանց:
Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ վերջիններս նշել են, որ անմոռանալի զգացողություններով լի այս մարտի 8-ն ընդմիշտ կմնա իրենց հիշողություններում: Իսկ մայրաքաղաքում զբոսնող կանայք տոնի առթիվ քաղաքապետարանի շնորհավորանքին ծանոթել են նաև օդապարիկի վրա արված գրառումից:
Տեխնիկական ընդմիջումից հետո, երեկոյան ժամը 19:00-ին օդապարիկը ևս երկու ժամով օդ կբարձրացնա՝ հնարավորություն ընձեռելով երևանյան համայնապատկերը տեսնելու թռչնի թռիչքի բարձրությունից: Հրապարակում թռիչքի է պատրաստվում նաև դիրիժաբլը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին