Մեկնարկել է Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի 12-րդ առաջնությունը

01.05.2017

Երևանում մեկնարկել է Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի մրցաշարը, որի 12-րդ խաղարկության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթային մրցաշարը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվող մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ:
40 մարզիկ՝ 20 զույգերով, մեծահասակների խմբում պայքարելու են գավաթի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ