Մարտի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 386 երեխա

27.03.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-22-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 186 տղա, 200 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42804 քաղաքացի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ