Մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը

01.03.2017

Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ:
Այս գործընթացին գրեթե զուգահեռ` մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում: Ի դեպ, Երևանի ծաղկային տարածքները կհամալրվեն նաև սեփական արտադրության և վարչական շրջանների կողմից ձեռք բերված ծաղկասածիլներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին