Կարևոր որոշում՝ ինքնակամների հարցում. կայացել է ավագանու արտահերթ նիստը

13.07.2021

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Այսօր կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունն օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնելով իրենց կարծիքներն ու դիտարկումները՝ ավագանու անդամները նշել են, որ ոլորտի կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է:

 

***


Երևանի ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով համայնքային բյուջեից կհատկացվի 8 միլիոն 622 հազար դրամ: 3 միլիոն դրամ էլ կտրամադրվի Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով: