Քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

01.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։

Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։

Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։

 

Լուսանկարներ