Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:
Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ քայլերի միջոցով: