Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 տոննա անհրաժեշտ սնունդ է ուղարկել ԼՂՀ

05.04.2016

Երևանի քաղաքապետարանից այսօր Ստեփանակերտ ուղևորվեց ավելի քան 100 տոննա նպարեղեն, պահածո ու անհրաժեշտ սննդով բեռնված ավտոշարասյուն:

Ծրագիրը կազմվել է ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբից և Ստեփանակերտի քաղաքապետարանից առաջնահերթ օգնության և աջակցության կարիքները հստակեցնելու արդյունքում:
Այս նախաձեռնության իրականացման հարցում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից բացի, իրենց աջակցությունն են ցուցաբերել «Ապավեն», «Երևան ջուր», «Սանիթեք», Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն և «Երքաղլույս» ընկերությունները:
Մշտական կապի մեջ լինելով Ստեփանակերտի հետ՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում կշարունակի ցուցաբերել աջակցությունը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ