Երևանի ջրային կառույցները նախապատրաստվում են վերագործարկման
31.03.2021
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվաններն ու 8 ջրավազանները նախապատրաստվում են վերագործարկման: Այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ: Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին: