Երևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից
Մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ.
1. Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ),
2. Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որն իր մեջ ներառում է
2.1. կորոնագրոֆիկ հետազոտություն,
2.2. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
2.3. էխոսրտագրություն (ԷխոՍԳ)
3. Մամոգրաֆիայի ծառայություն:
Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն:
Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով: