Դեկտեմբերի 1-7-ը մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա
12.12.2017
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-7-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 207 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35876 քաղաքացի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն