Ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում անցկացվող ֆրանկոֆոնիայի միամսյակը

11.04.2017

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում մարտի 27-ին մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը:

Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է մայրաքաղաքի թվով 35 դպրոց:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին և լեզվին նվիրված միջոցառումներ:
Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործող դպրոցներից 50-ում ավելի քան 14000 աշակերտ ուսումնասիրում է ֆրանսերեն:
Նշենք նաև, որ 2018 թվականին Երևանում անցկացվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին