2017 թվականին մայրաքաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի 1624 մուտքեր
2017 թվականին մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1624 մուտք: Այդ ծավալով մուտքերի նորոգման աշխատանքներ մայրաքաղաքում երբեք չեն իրականացվել: Ընթացիկ տարում նախատեսված ծրագիրը 704 մուտքով ավելին կլինի 2016 թվականի ցուցանիշից: Կոնկրետ հասցեներում տեղակայված շենքերի նորոգման մասին բնակիչներին կիրազեկեն շքամուտքերի հայտարարությունների տախտակներին փակցված տեղեկագրերը: Հիշեցնենք, որ, սկսած 2014 թվականից, նորոգվում են ոչ միայն շքամուտքերը, այլև բոլոր հարկաբաժինները՝ ներառյալ հատակը, պատերն ու առաստաղը, աստիճանավանդակները: Տեղադրվում են նաև բազրիքներ, իրականացվում է մալուխների կաղապարապատում, վերանորոգվում են մուտքերի տանիքները:
Հարկ է նշել, որ մինչև 2019 թվականի ավարտը նախատեսվում է վերանորոգել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն