1970–ական թվականներին կառուցված այգին կվերագտնի իր երբեմնի հմայքն ու նշանակությունը

13.08.2015

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում այս տարի ամբողջությամբ բարեկարգվում է Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին: Շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում:

Հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Նախագծի համաձայն՝ միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Դեռևս 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի մինչև այս տարեվերջ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին