Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

691-Ա 21.12.2018թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2018թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Երևան քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2018թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին՝ համաձայն հավելվածի:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ