Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
431-Ա 20.04.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը.
1.Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Տ. Վիրաբյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ