Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
248-Ա 13.04.2017թ.
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշա-տակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» հ.1088-Ա որոշման 4-րդ կետի բ) ենթակետի կատարումն ապահովելու, 2017թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով.
1.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին` կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, ժամը 8.30-ից մինչև 22.00-ն, հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվու¬թյան և հասարակայնության հետ կապերի վարչության պետին` սույն կարգադրության մասին զանգվա-ծային լրատվամիջոցներով տեղեկացնել մայրաքաղաքի ազգաբնակչությանը:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու¬թյունը դնել աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
4.Սույն կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքա¬պետի խորհրդական Ա.Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ