Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

147-Ա 23.02.2022թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, 52-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 52-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը Կենտրոն վարչական շրջանում իրականացնել ուսումնասիրություն՝ սահմանված կարգով վարչական շրջանին վերապահված լիազորությունների իրականացման և կանոնադրությամբ նախատեսված գործառույթների վերաբերյալ։
2.Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

Աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության պետ
Աշխատանքային խմբի անդամներ
Ս. Եղիազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության պետի
տեղակալ
Վ. Քոսակյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Գ. Դարբինյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Փ. Հակոբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Ա. Մանուկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետի ժ/պ

Ս. Ռափյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Դ. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Ա. Թովմասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Է. Սիրականյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Լ. Գալոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Լ. Խաչատրյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ
Ս. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետի ժ/պ
Լ. Մայիլյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետի ժ/պ
Ի. Պետրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
Ե. Բասենցյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետի ժ/պ
Ա. Առաքելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
վերահսկողության վարչության առաջատար մասնագետի ժ/պ
Վ. Սուքիասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին
կարգի մասնագետ
Ն. Գրիգորյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին
կարգի մասնագետի ժ/պ
Մ. Մելքոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին
կարգի մասնագետի ժ/պ

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ։
3.Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` ուսումնասիրության իրականացման ժամանակահատվածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։
4.Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ամփոփել և ներկայացնել Երևանի քաղաքապետին։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                               ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ