Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 2937-Ա, 12.06.2013Թ.

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.33 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ  ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Արմեն Տեր-Տաճատյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.33 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու խնդրանքով։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.05.2008թ. հ.2537721 վկայականը և 08.11.2004թ. թողարկված հ.5154-2004 գլխավոր հատակագիծը։
Քննարկվող, մասնակի ուրվագծային փոփոխության ենթարկված, սակայն նույն՝ 8200.0քմ մակերեսով հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2012թ. հ.18-06/1-Տ-459 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.33 հասցեում գտնվող, Արմեն Տեր-Տաճատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը կազմում է 8200.0քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված նոր հատակագծով՝ չեղյալ համարելով 08.11.2004թ. թողարկված հ.5154-2004 գլխավոր հատակագիծը։
3. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
    
   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ