Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.11.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3836-Ա, 25.11.2015թ.

 

«ԲԱԶԱԼՏ ԲՐՈԿԵՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՂՋԱԲԵՐԴԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԼԵՍՆՈՅԵ ՏԵՂԱՄԱՍԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ի դիմումը՝ Ողջաբերդի անդեզիտաբազալտի հանքավայրի Լեսնոյե տեղամասի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 27.11.2013թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման հ.ՇԱԹ-29/490 թույլտվությունը, լեռնահատկացման N Լ-490 ակտը և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման հ.Պ-490 պայմանագիրը:
Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 101967.58քմ, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.09.2011թ. հ.18-06/2-45051 և 18.11.2015թ. հ.18-06/997 եզրակացությունները.
1. Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2011թ. սեպտեմբերի 5-ի հ.4036-Ա և 2012թ. մարտի 6-ի հ.2258-Ա որոշումները և դրանց հիման վրա թողարկված հատակագծերը:
2. Ողջաբերդի անդեզիտաբազալտի հանքավայրի Լեսնոյե տեղամասի զբաղեցրած 101967.58քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 27.11.2038թ. ժամկետով տրամադրել «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ին` ընդերքի տեղամասի զբաղեցրած 48.000քմ մակերեսով հողամասի համար տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի յոթ տոկոսի չափով, իսկ լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող 53967.58քմ մակերեսով հատվածինը տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի երեք տոկոսի չափով:
3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ