Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3395-Ա 12.11.2018թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 972 քմ ընդհանուր մակերեսով հողամասում և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում, առանց թույլտվության <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, ի դեմս՝ տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանի, կազմակերպվել և իրականացվում է (կառուցվում է) ինքնակամ շենք (շինություն), որի քանդման վերաբերյալ առկա է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 3345-Ա որոշումը:
Նշված որոշման ընդունումից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած մինչ սույն որոշման ընդունման պահը <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, ի դեմս՝ տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանի շարունակվում է կազմակերպվել և իրականացվել (կառուցվել ) ինքնակամ շենքը (շինությունը), այդ թվում՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում:
2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի հ. 18-08/869 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում առանց թույլտվության <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինքնակամ շենքը (շինությունը), կառուցված է կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-11-6.02-2006թ. (սեյսմակայություն շինարարություն) նորմերի պահանջներին:
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող և <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ հողամասը կառուցված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
Ելնելով վերը շարադրված իրավական և փաստական հանգամանքներից.
1.Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ քանդել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող և <<Անի-97>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը:
2.Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետին և հասարակական կարգի պահպանության ծառայության պետին՝ օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված քանդման աշխատանքներին:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ