Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.10.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3335-Ա  26.10.2018թ.

  ՄԻՔԱՅԵԼ ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի,  համարվում են դադարած  2018թ. հոկտեմբերի 27-ից:


       ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ .ՄԱՐՈՒԹՅԱՆ