Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3330-Ա 24.10.2018թ.
«ՄԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 01.10.2018 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի
9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի N85-Ն որոշմամբ և 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N91-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով՝
1. Թույլատրել «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ «Երևան 2800» կոլեկցիոն կոնյակի արտադրության մեջ օգտագործել Երևանի անվանումը և զինանշանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ