Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3183-Ա  15.09.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ  «Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ  Հ.84  ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ   
ԼՈՒՍԻՆԵ ՅՈՒՐԻԿԻ ԽԱԼԱԹՅԱՆԻ
ՀԵՏ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   



Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով  Երևանի  «Խ. Աբովյանի անվան  հ.84  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2017թ. սեպտեմբերի 08-ի նիստի հ.18 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի` 12.09.2017թ.  h.12/18645ել զեկուցագիրը`
1.«Երևանի  Խ.Աբովյանի անվան  հ.84  հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լուսինե Յուրիկի Խալաթյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /15.09.2017թ.–15.09.2022թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ