Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3135-Ա 12.09.2017թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.70 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ՍԱՀԱԿ ԱԼՖՐԵԴԻ ՓԱՐՎԱՆՅԱՆԻ
ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2017թ. սեպտեմբերի 01-ի նիստի հ.3 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 11.09.2017թ. h.12/18582ել զեկուցագիրը`
1.Երևանի «Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սահակ Ալֆրեդի Փարվանյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /12.09.2017թ.–12.09.2022թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ