Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2983-Ա 18.09.2020թ.


<<ԲԱԶԱԼՏ ԲՐՈԿԵՆ>> ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԵՍՆՈՅԵ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Բազալտ բրոկեն>> ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ղարիբյանի դիմումը՝ Լեսնոյե տեղամասում հանքավայրի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 27.11.2013թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման հ.ՇԱԹՎ-29/490 թույլտվությունը և լեռնահատկացման հ.ԼՎ-490 ակտը:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ ընդհանուր հողամասն արդյունաբերության, ընդերքօգտագործման, այլ արտադրական և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում է, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ հողամասը փոխանցվել է Երևան համայնքին՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և ընդերքօգտագործման համար նշանակություններով:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի <<ը>> ենթակետը, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.06.2018թ. հ.18-06/1-Պ-1013, 28.08.2020թ. հ.18-06/1046 և 10.09.2020թ. 18-06/1120 եզրակացությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 25-ի ««Բազալտ բրոկեն» ՍՊԸ-ին պատկանող Ողջաբերդի անդեզիտաբազալտի հանքավայրի Լեսնոյե տեղամասի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.3836-Ա որոշումը:
2. Սահմանել, որ Լեսնոյե տեղամասի հանքավայրի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 30.000քմ:
3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Լեսնոյե տեղամասի հանքավայրի զբաղեցրած 30.000քմ մակերեսով հողամասին տրամադրել « Դավիթ Բեկի փողոց, հ.194/6» հասցեն:
5. Լեսնոյե տեղամասի հանքավայրի զբաղեցրած 30.000քմ մակերեսով հողամասը՝ վարձակալության իրավունքով, մինչև 5 տարի ժամկետով տրամադրել «Բազալտ բրոկեն» ՍՊԸ-ին, որից՝ 14845.29քմ մակերեսով հողամասի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի յոթ տոկոսի չափով, իսկ 15151.81քմ մակերեսով հողամասի տարեկան վարձավճարը՝ կադաստրային արժեքի երեք տոկոսի չափով։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
7. Լիազորել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ պայմանագրում ներառելով նաև ընդերքօգտագործման Պ-490 պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
8. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար և անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 7-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ