Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2975-Ա 18.09.2020թ.

 

ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Շիրինշին>> ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 15.06.2020թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման հ.ՇԱԹ-29/623 թույլտվությունը, լեռնահատկացման հ.Լ-623 ակտը, 15.06.2020թ. հՊ-623 ընդերքօգտագործման պայմանագիրը:
Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 129653քմ, որն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 612-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 1-ին մասի թ) և ժ) ենթակետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.07.2020թ. հ.18-06/2-61473 եզրակացությունը.
1. Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած 129653քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Շիրինշին» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճարը 102800քմ հողամասի մասով սահմանելով կադաստրային արժեքի յոթ, իսկ 26853քմ հողամասի մասով՝ կադատրային արժեքի երեք տոկոսի չափով։
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ.Թադևոսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար և անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ