Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2569-Ա 22.07.2019թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 30-Ի Հ.673-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի <<Ներդրումային ծրագրին հավանություն տալու, Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի հ.340-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> հ.673-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 481 հոդվածի 6-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ և 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.06.2019թ. հ.18-06/2-49898 եզրակացությունը, որ 1.422214հա /1.309391հա+0.112823հա/ մակերեսն ընդգրկված չէ, իսկ 0.2605հա մակերեսն ընդգրկված է /բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է/ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում /ծածկագիր` 01-007-282-001/.
1. Սահմանել, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հ.33 հասցեի և դրան հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսները կազմում են 1.422214հա /1.309391հա+0.112823հա/ և 0.2605հա, որոնց սահմանները որոշվում են 1.309391հա, 0.112823հա և 0.2605հա մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Ծիծեռնակաբերդի խճուղու հ.33 հասցեի և դրան հարակից 1.309391հա, 0.112823հա և 0.2605հա մակերեսներով հողամասերին տրամադրել «Մոնթե Մելքոնյան փողոց, հ.22/3», «Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.9/1», «Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.9/2» հասցեները:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, 1.422214հա /1.309391հա+0.112823հա/ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Արմեն Տեր-Տաճատյանին` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 98 986 094 (իննսունութ միլիոն ինը հարյուր ութսունվեց հազար իննսունչորս) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ), իսկ 0.2605հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել Արմեն Տեր-Տաճատյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով:
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հ.33 հասցեին հարակից 1.422214հա /1.309391հա+0.112823հա/ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և հասարակական կառուցապատման, իսկ 0.2605հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել ընդհանուր օգտագործման հողերի:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված 1.422214հա /1.309391հա+0.112823հա/ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Արմեն Տեր-Տաճատյանի հետ կնքել հողամասերի ուղղակի վաճառքի և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրեր, դրանցում նախատեսելով ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 30-ի հ.673-Ա որոշմամբ նախատեսված դրույթները:
9. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
10. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
11. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ