Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2108-Ա 05.06.2018թ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2018թ. հունիսի 4-ին կայացած նիստի հ.1-9 արձանագրությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով.
1.Համաձայն սույն որոշման հ.1-8 հավելվածի 2018թ. հունիսի 4-ին կայացած հողամասերի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող /գնորդ/ ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ.900015211411 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասերի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել հողամասերի օտարման պայմանագրեր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
4.Ընդունել ի գիտություն, որ.
1)աճուրդում հաղթած անձինք հողամասերի հասցեի ծառայության դիմաց վճարում են 15000 դրամ Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
2)հողամասերի օտարման պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ