Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
149-Ա 25.01.2017թ.
ԶՈՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/1 ՀԱՍՑԵՈՒՄ <<ԿՈԼՈՐԻՏ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ <<ԿՈԼՈՐԻՏ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Կոլորիտ>> ՍՊԸ-ի գրությունը՝ Զորյան փողոցի հ.1/1 հասցեում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով իրեն տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.02.2015թ. հ.11022015-01-0155 վկայականը և 02.11.2011թ. հ.2807647 վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Կոլորիտ>> ՍՊԸ-ի կողմից զբաղեցված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 610.44քմ՝ վկայականում ամրագրված՝ 220.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 440.94քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 610.44քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։
Համաձայն <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ի կողմից 07.12.2016թ. տրված հ.40/01-230 գրության՝ <Կոլորիտ>> ՍՊԸ-ի կողմից, Զորյան փողոցի հ.1/1 հասցեում վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա, կատարված շինարարական աշխատանքների ներդրումային գնային արժեքը կազմում է 4 768 093 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2005թ. դեկտեմբերի 24-ի հ.2093-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 36-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.09.2016թ. հ.18-06/882 եզրակացությունը.
1. Դադարեցնել <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Մաշտոցի պողոտայի հ.37/2 հասցեում գտնվող 7875.39քմ մակերեսով հողամասից՝ 440.94քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3. Մաշտոցի պողոտայի հ.37/2 հասցեում գտնվող 440.94քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել <<Կոլորիտ>> ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
4. Հողամասի սահմանները որոշվում են 610.44քմ /440.94քմ+169.50քմ/ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Կոլորիտ>> ՍՊԸ-ի հետ կնքել Զորյան փողոցի հ.1/1 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված 220.0քմ մակերեսով հողամասից՝ 169.50քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով ընկերությանը տրամադրվող 440.94քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 605.52քմ մակերեսով հողամասից 65.34քմ /սրճարան/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 19.02քմ /տաղավար և սպասարկման տարածք/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 526.08քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Զորյան փողոցի հ.1/1 հասցեում գտնվող 220.0քմ մակերեսով հողամասի համար՝ 13.03.2000թ. կնքված հ.2-997 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
6. Մաշտոցի պողոտայի հ.37/2 հասցեում և Սարյան պուրակում գտնվող ընդհանուր 610.44քմ /440.94քմ+169.50քմ/ մակերեսով հողամասին տրամադրել <<Զորյան փողոց, հ.1/1>> հասցեն:
7. Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
8. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ