Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  1472-Ա  19.04.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի  N1101-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում վճարների մասին»  N 1101-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
« ա. արտահերթ ընդունվում է այն երեխան (երեխաները),
- որի ծնողը ազատամարտիկ է և (կամ) երեխան զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,
- որի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները  կամ օրինական ներկայացուցիչներից մեկը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ  զորքերում զինծառայող են և մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում, եթե չի խախտվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2007 թվականի հունվարի 26-ի  հ.29-Ն հրամանի հ.2  հավելվածով սահմանված խմբերի խտության և նորմատիվների պահանջը,
- որի ծնողը զոհված զինծառայող է,
- որը երկկողմանի ծնողազուրկ է,
- որի ծնողը սիրիահայ է,
- որը բազմազավակ ընտանիքի երեխա է, եթե չի խախտվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի հ.29-Ն հրամանի հ.2 հավելվածով սահմանված խմբերի խտության և նորմատիվների պահանջը,
- որոնք երկվորյակներ են (եռյակ  են,….)»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և վարչական շրջանների ղեկավարների վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ  Ա.Սուքիասյանի վրա:


  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ