Տիգրան
Ավինյան

Երևանի քաղաքապետ

Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին, Երևանում:

2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, 2011թ.` նույն համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով), 2014թ.` Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013թթ. եղել է Զարգացման հայկական բանկում բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ:
2010-2011թթ.՝ ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության հիմնադիր և ղեկավար։
2014-2016թթ. եղել է «Շիրակ» տեխնոլոգիական ընկերությունում թվայնացման համակարգերի խորհրդատու։
2014-2018թթ.՝ ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար։
2016թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017-2018թթ. եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։
2018-2021թթ.՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։
2019թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2019-2023թթ. եղել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ:
2020-2021թթ. COVID-19 համավարակի հետևանքով հաստատված արտակարգ դրության ժամանակ նշանակվել է ՀՀ պարետ:
2021թ.-ից հանդիսանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2022թ.-ին եղել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամ:
2022թ.-ից հանդիսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

2022թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

2023թ. հոկտեմբերի 10-ին կայացած Երևանի ավագանու նիստում ընտրվել է Երևանի քաղաքապետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է (2014թ.):

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Ամուսնացած է, ունի երեք դուստր: