Պահոց

Հայտարարություն

19.11.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման

 

Հ/Հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

 

Ծածկագիրը

Մրցույթ անցկացնելու

օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման  վերջնաժամկետը

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության անշարժ գույքի համարակալման, հաշվառման և  վերլուծության  բաժնի պետ

2.1-179

22.12.2021թ.

Ժամը՝ 11։00

07.12.2021թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային առաջին բաժնի պետ

2.1-41

22.12.2021թ.

Ժամը՝ 11։00

07.12.2021թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության  աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ

2.1-24

22.12.2021թ.

Ժամը՝ 11։00

07.12.2021թ.

 

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում, ( հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին՝ կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում`www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am հայտարարությունների բաժին)։


* * *


Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի հ. 212 և հ. 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011) 514 229, (011) 514 329 կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 713 սենյակ, հեռ. (010) 515 133, (010) 515 132, (010) 515 131 ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00 - 16:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։