Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության
թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման
Հ/Հ |
Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը |
Ծածկագիր |
Մրցույթ անցկացնելու օրը և ժամը |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար |
1.2-33 |
27.08.2021թ. ժամը՝ 10.00 |
12.08.2021թ. |
Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 10:00-ին:
Այստեղ մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք ընդունած համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին, իսկ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համացանցային կայքէջում (mtad.am «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։
* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի հ. 201 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտի 1, հեռախոս (011514229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010 515133, 010515132, 010515131) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00-ից 16:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։