Բնակչության հետ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին, պահանջներին ու բողոքներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ կարծիքներն առավել լսելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանում գործում է զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 անվճար հեռախոսահամարը:
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի անվճար հեռախոսահամարն է 1-05, որը գործում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9։00-18։00-ն, շաբաթ և կիրակի՝ 09։00-17։00-ն՝ բացառությամբ տոն օրերի:
101, 911, 112 - ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն
102 - Ոստիկանություն
103 - Շտապ բուժօգնության ծառայություն
104 -Գազի վթարային ծառայություն