«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշման համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:
«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ
ՏՈՆԵՐ
Ամանոր և Ծննդյան տոներ - նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և հայտնություն):
Բանակի օր - նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրենի լեզվի օր - նշվում է փետրվարի 21-ին:
Կանանց տոն - նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրության և գեղեցկության տոն - նշվում է ապրիլի 7-ին:
Աշխատանքի օր - նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Երկրապահի օր - նշվում է մայիսի 8-ին:
Հաղթանակի և խաղաղության տոն - նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հանրապետության տոն - նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանության օր - նշվում է հունիսի 1-ին:
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր - նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:
Գիտելիքի և դպրության օր - նշվում է սեպտեմբերի 1-ին:
Անկախության տոն - նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:
Թարգմանչաց տոն - նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր - նշվում է Սուրբ զատկից 8 շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:
Սուրբ Էջմիածնի տոն - նշվում է Սուրբ զատկից 64 օր հետո` կիրակի օրը:
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր - նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային oր:
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր - նշվում է փետրվարի 28-ին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր - նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր - նշվում է դեկտեմբերի 7-ին:
Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: ՀՀ կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև հետևյալ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրերը....
Բռնադատվածների հիշատակի օր - նշվում է հունիսի 14-ին:
1999թ. հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակի օր - նշվում է հոկտեմբերի 27-ին:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր - նշվում է հունիսի 29-ին:
Մարդու իրավունքների միջազգային օր - նշվում է դեկտեմբերի 10-ին:
Օդերևութաբանի օր - նշվում է մարտի 23-ին:
Երկրաբանի օր - նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը:
Ընտանիքի օր - նշվում է մայիսի 15-ին:
Բնապահպանի օր - նշվում է հունիսի 5-ին:
Հողաշինարարի և գեոդեզիստի օր - նշվում է հունիսի 30-ին:
Հանքագործի և մետալուրգի օր - նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր - նշվում է դեկտեմբերի 20-ին:
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր - նշվում է հոկտեմբերի 12-ին:
Աստղագիտության օր - նշվում է սեպտեմբերի 18-ին:
Քաղաքացիական ավիացիայի օր - նշվում է սեպտեմբերի 30-ին:
Դոնորի օր - նշվում է հունվարի 8-ին:
Ուսուցչի տոն - նշվում է հոկտեմբերի 5-ին:
Ոստիկանության օր - նշվում է ապրիլի 16-ին:
Սահմանապահի օր - նշվում է ապրիլի 26-ին:
Բուժաշխատողի օր - նշվում է հունիսի 21-ին:
Դատախազության աշխատողի օր - նշվում է հուլիսի 1-ին:
Գրադարանավարի օր - նշվում է հոկտեմբերի 7-ին:
Հայ մամուլի օր - նշվում է հոկտեմբերի 16-ին:
Տեղական ինքնակառավարման օր - նշվում է նոյեմբերի 10-ին:
ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս, տոների ու հիշատակի օրերի հետ կապված, տեղափոխել աշխատանքային օրերը:
Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` ազգային փոքրամասնություններին պատկանող ՀՀ քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը: